Արտաքին 2 ամիս առաջ - 12:09 26-07-2026

Վենսը մտահոգված է ԱՄՆ-Իրան hակամարտության հնարավոր էuկալացիայով. CNN

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մտահոգություն է հայտնել Իրանի հետ ռազմական հակամարտության հնարավոր էսկալացիայի կապակցությամբ, հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ դրա տվյալների՝ հուլիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Վենսը և ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնն իրենց մտահոգություններն են հայտնել հակամարտության հնարավոր էսկալացիայի առնչությամբ։

«Քեյնը հանդիպման մասնակիցների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գործողության ընդլայնումն ավելի կսպառի զինամթերքի ամերիկյան պաշարները»,- նշում է CNN-ը։

Պենտագոնում աղբյուրը հեռուստաընկերությանը հաստատել է, որ գործողությունները կասեցված են։ Հայտնի չէ, թե հատկապես ինչն է դրդել ռազմական գերատեսչությանը դադար վերցնել Իրանին հարվածներ հասցնելու հարցում։

Ըստ CNN-ի տեղեկությունների՝ Պարսից ծոցի երկրները դիմել են ամերիկյան վարչակազմին՝ խնդրելով զսպվածություն ցուցաբերել Իրանի հետ հակամարտությունում։ Թրամփը մասնավոր զրույցում ամերիկացի բանակցողներին հանձնարարել է շարունակել շփումները Թեհրանի հետ, հայտնել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով