Սպորտ 2 շաբաթ առաջ - 22:49 29-09-2026

Նուրմագոմեդովը պատրաստ է UFC-ում իր նորամուտը նշել Արման Ծառուկյանի դեմ մենամարտով

PFL թեթևքաշային չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ։

«UFC-ն կարող է դա անել։ Որովհետև էլ ո՞ւմ հետ մենամարտի Արմանը։ Եթե նրանք նույնիսկ 30%-ով վստահ լինեին, որ Թոփուրիան կարող է հաղթել Արմանին, վաղուց կկազմակերպեին մենամարտը։ Բայց Թոփուրիան նրանց համար «ոսկի բերող» տղա է, ուստի դա տեղի չի ունենա։

Փիմբլետը նույնպես նրանց սիրելին է, չնայած Գեթջին վերջերս ներկել է նրա դեմքը։
Վերնագրերի համար և մենամարտը վաճառելու համար Ուսման Նուրմագոմեդովը ցանկացած UFC մարտիկի դեմ լավ մենամարտ է։ Բայց Արմանի հետ մենամարտը՝ լավ կվաճառվի»,- մեջբերում է Նուրմագոմեդովին Championat-ը։

Նշենք, որ ավելի վաղ UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ծրագրում է 2027 թվականի սկզբին մենամարտել իր քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ:

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում