Սպորտ 9 ամիս առաջ - 12:58 02-01-2026

Արման Ծառուկյանը բացահայտել է, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ում

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է ապագայում քաշային կարգը փոխելու հեռանկարների մասին։

Fight Show-ին տված հարցազրույցում մարզիկը հստակեցրել է, թե քանի անգամ է ծրագրում պաշտպանել ապագա չեմպիոնական գոտին՝ մինչև նոր մարտահրավերների անցնելը։

Լրագրողի այն հարցին, թե քանի պաշտպանություն է անհրաժեշտ ավելի բարձր քաշային կարգ տեղափոխվելու մասին մտածելու համար, Ծառուկյանը պատասխանել է.

«Հինգ։ Այո՛, հինգ պաշտպանություն՝ Իսլամ Մախաչևի ռեկորդը գերազանցելու և երկրորդ տիտղոսի հետևից գնալու համար։ Գուցե նաև իջնեմ ավելի ցածր քաշային կարգ, կտեսնենք»։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն իր կարիերայի ընթացքում MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։ Ներկայումս նա զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Աղբյուրը՝ Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով