Սպորտ 1 տարի առաջ - 23:57 16-09-2025

UFC-ում կարծում են, որ Տոպուրիայի հաջորդ մրցակիցը պետք է լինի Արման Ծառուկյանը

UFC-ի մեկնաբան Ջոն Անիքը կարծում է, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը պետք է լինի Արման Ծառուկյանը։

Տոպուրիան ներկայումս UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնն է։ Նա տիտղոսը նվաճել է UFC 317 մրցաշարում՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

«Արդարության տեսանկյունից՝ հաջորդ մրցակիցը պետք է լինի Արման Ծառուկյանը։ Թեկնածուների հերթականությունը հետևյալն է՝ Ծառուկյան, ապա Գեյջի, և հետո Փիմբլեթ»,- ասել է Անիքը։

Արման Ծառուկյանը 25 մենամարտում տարել է 22 հաղթանակ։ Սպասվում է, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի նորզելանդացի Դեն Հուքերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան