Գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։
Նիստը նշանակվել է ժամը 20:30-ին Շենգավիթի դատարանում (Պանթեոնի հարևանությամբ)։
Այդ մասին տեղեկանում ենք փաստաբան
Ռուբեն Մելիքյանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը՝ ըստ ՔԿ-ի՝ Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու մեղադրանքով։