Ներքին 10 ժամ առաջ - 13:30 29-09-2026

Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական կալանավորումից հետո սոցիալական հարթակներում լուրեր են շրջանառվում նրա բանտային պայմանների վերաբերյալ։ Տեղեկություններ են տարածվել, թե նախկին նախագահը պահվում է ծայրահեղ ծանր պայմաններում՝ անօդ տարածքում, առանց պատուհանի և տարրական կահավորանքի, ինչն անհամատեղելի է նրա առողջական վիճակի հետ:

Oragir.News-ը կապ հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ՝ տարածվող լուրերի իսկությունը պարզելու և պարզաբանում ստանալու նպատակով։

Փաստաբանը հաստատեց, որ խցում առկա են լուրջ խնդիրներ. «Մեծ հաշվով այդ լուրերը համապատասխանում են իրականությանը․ մոտավորապես 7-8 քմ սենյակ է, որը դարձյալ բավարար չէ։ Առկա է լուսավորության խնդիր, պատուհանը փոքր է։ Սեղան-աթոռ կա, բայց այդ հարցերը պետք է լուծվեն, սենյակում աշխատանքային պայմաններ ապահովված չեն։ Մենք հիմա փորձում ենք քրեակատարողական հիմնարկի և Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությամբ լուծել այդ խնդիրը»,- նշեց Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ունի սրտի հետ կապված խնդիրներ, ինչը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս։ Դեռևս ձերբակալության օրը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր. արձանագրվել էր զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում և սրտի ռիթմի խանգարումներ, ինչի պատճառով վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց։

Անդրադառնալով նախկին նախագահի ներկայիս ինքնազգացողությանը՝ փաստաբանը փոխանցեց, որ ձերբակալության օրվանից հետո առողջական վիճակի նոր վատթարացում չի եղել, բայց վերոնշյալ խնդիրները գոյություն ունեն և պահանջում են հրատապ լուծում:


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան