2 խաղերում ֆուտբոլիստներին խաղադաշտ ուղեկցեցին ներառական առանձնահատկություն ունեցող երեխաները
Հայաստանի ազգային հավաքականը 2 անընդմեջ տնային խաղով սկսեց Ազգերի լիգայի 2026-27 մրցաշրջանը։ Լատվիայի և Չեռնոգորիայի դեմ մրցավեճերում ֆուտբոլիստներին դարձյալ խաղադաշտ ուղեկցեցին ներառական առանձնահատկություն ունեցող երեխաները։
Այս նախաձեռնությունը կարևոր է ֆուտբոլի զարգացման ու մասսայականության համար։ Այն խրախուսում է ներառականությունը սպորտում՝ ընդգծելով, որ ֆուտբոլը բոլորի համար է, և յուրաքանչյուր երեխա պետք է հնարավորություն ունենա զգալու իրեն այս խաղի և ֆուտբոլային ընտանիքի մի մասը: