Ներքին Խոսք 3 ժամ առաջ - 21:00 29-09-2026

50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

2026 թվականի հուլիսին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունը, որով վարորդական իրավունքից զրկվածներին թույլ տրվեց 50,000 դրամով առանց քննության վերականգնել վկայականը, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Վարորդների շրջանում լուրեր են պտտվում, որ հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր հետ էին ստացել իրենց իրավունքը, 6 բալանոց խիստ փորձաշրջանի պատճառով արդեն կրկին զրկվել են ղեկից։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք երթևեկության ոլորտի փորձագետ Արտակ Խաչատուրովի հետ: Խոսելով վարորդների շրջանում տարածված այն լուրերի մասին, թե արդեն 700 հոգի կրկին զրկվել է վարորդականից, փորձագետը նշում է, որ տեղեկատվությունը մի փոքր չափազանցված է։ Այնուամենայնիվ, կրկնակի զրկվողների փաստն առկա է:

Ըստ փորձագետի՝ նորից զրկվածների թվում կան ոչ սթափ վարողներ, բայց հիմնական պատճառը սահմանված 6 բալանոց սահմանափակման պայմաններում տուգանային միավորները արագ սպառելն է:

Անդրադառնալով հարցին, թե որքանով էր ճիշտ առանց քննության վարորդականները հետ վերադարձնելը, Արտակ Խաչատուրովը ընդգծում է՝ սա զուտ քաղաքական քայլ էր, որի հետևանքները բոլորին պարզ էին. «Իսկ որևիցե մեկը կա՞, որ ասել է՝ դա ճիշտ է։ Ուղղակի ինչ-որ քաղաքական որոշում էր եղել։

Բոլորն էլ գիտեին, որ վաղ թե ուշ ղեկից զրկվելու են, որովհետև վարորդների մի կատեգորիա կա, որոնց շանս տալն ուղղակի անմիտ է»։ Փորձագետը հիշեցնում է, որ իրենք բոլորովին այլ մոտեցում էին առաջարկում։

Եթե պետությունը ցանկանում էր «բարեկամական քայլ» անել վարորդների նկատմամբ, ապա ճիշտ կլիներ ոչ թե քննությունից իսպառ ազատելը, այլ արտահերթ ու ավելի հեշտացված կարգով քննություններ հանձնելու արտոնություն սահմանելը։

Խաչատուրովի խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում նմանատիպ խախտումներից հետո իրավունքը վերականգնելու համար սահմանված է մոտ 10,000 դոլարի չափով գումար, ինչն իրական զսպող մեխանիզմ է։ Հայաստանյան 50,000 դրամը վարորդների համար որևէ հոգեբանական արժեք չունի։

«Ուղղակի 50,000 դրամով առնելուց մարդիկ դրա ծանրությունը չեն հասկանում։ 50,000-ով, գիտեք, ծաղիկ էլ առնեմ, մյուս օրը թոռոմի՝ կարող է այդքան դարդ չանեմ։ Եթե շատ ես վճարում, սկսում ես ավելի խնամքով վերաբերվել,- նշում է փորձագետը՝ հավելելով,- «Մարդկանց հնարավորությունը տված է. ովքեր որ բարեխղճորեն կօգտվեն ու կհասկանան դրա էությունը՝ ողջունելի է, ովքեր որ չէ՝ Աստված իրենց հետ»։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան

Ձեզ գուցե հետաքրքրի