Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:30 14-04-2024

«Հայոց պատմությունը»` ըստ Վահրամ Սահակյանի. հայտնի երգիծաբանի նոր գիրքը

Այսօր՝ ապրիլի 14-ին, Նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում տեղի ունեցավ Վահրամ Սահակյանի «Հայոց Պատմություն» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին թատերական գործիչներ, աճպարարներ և այլոք:

Գիրքը գրախանութներում չի վաճառվում:
Ընթերցողներն այն կարող էին ձեռք բերել միայն այսօր՝ շնորհանդեսի ընթացքում:
Շնորհանդեսի սկզբում գրքի հեղինակ Վահրամ Սահակյանը խոսեց հայոց պատմության մի քանի դրվագների մասին: Նա ներկայացրեց գիրքը գրելու պատմությունը՝ շեշտելով, որ այն գրելը դժվար չէր:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ գիրքը գրախանութներում չի վաճառվում, Վահրամ Սահակյանը պատասխանեց.
« Քանի-որ ես գրող չեմ՝ թատրոնի մարդ եմ ավելի շատ, որոշել եմ գիրքը գրախանութներում չդնել»:

Այնուհետև մարդիկ մոտեցան և գնեցին գրքերը՝ կից հեղինակի ստորագրությամբ:

«Գիրքը գրել եմ 1 տարվա մեջ, բայց էդ տարվա մեջ ես գրել եմ մի քանի ամիս՝ 2-3»,- ասաց նա:

Շնորհանդեսը շարունակվեց մինչև ժամը 17:30:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով