Արտաքին 2 շաբաթ առաջ - 14:35 29-09-2026

Պենտագոնի ղեկավարը հանձնարարել է պաշտպանել Կոնգրեսի ընտրություններն օտարերկրյա սպառնալիքներից

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններն օտարերկրյա սպառնալիքներից պաշտպանելու շուրջ հրամանագիր է ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պենտագոնի կայքում։

Ըստ հրամանագրի՝ ԱՄՆ-ի կիբերհրամանատարությանը և Պենտագոնի հետախուզական ծառայություններին հանձնարարվել է հիմնական ուշադրությունը դարձնել ընտրություններին հետ կապված կիբերսպառնալիքներին։ Այս ջանքերը, դաշնային, կառավարական և տեղական կառույցների հետ համակարգմամբ, կկենտրոնանան արտաքին մանիպուլյացիաների և օտարերկրյա սուբյեկտների կողմից ընտրությունները խափանելու փորձերի վրա, նշվում է փաստաթղթում:

«Ազատ և արդար ընտրությունները մեր հանրապետության հիմքն են: Սերտ համագործակցությամբ աշխատելով դաշնային, կառավարական և տեղական գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի կիբերհրամանատարությունը և պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունները կպաշտպանեն ամերիկյան ընտրական համակարգերի ամբողջականությունը, կհայտնաբերեն չարամիտ օտարերկրյա ազդեցությունը և մեր ժողովրդավարական գործընթացների անվտանգությունը կապահովեն արտաքին մանիպուլյացիաներից՝ միաժամանակ պաշտպանելով ամերիկյան ժողովրդի հիմնարար ազատությունները», – հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փառնելը։

ԱՄՆ կիբերհրամանատարության հրամանատար և միաժամանակ Ազգային անվտանգության գործակալության տնօրեն գեներալ Ջոշուա Ռադը հայտարարել է, որ երկու կազմակերպություններն արդեն միասին աշխատում են կիբերսպառնալիքները բացահայտելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում