Ներքին 2 տարի առաջ - 15:27 04-02-2024

Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից․ Էդուարդ Շարմազանով

ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Շուտով Փաշինյանը կարող է հայտարարել՝ Թուրքիան է Հայաստանի պաշտպանը արտաքին սպառնալիքներից։

Պատկերացնու՞մ եք ,որ ՌԴ-ից որեւէ պաշտոնյա առաջարկեր փոխել ՀՀ Սահմանադրությիւնը .ինչ վայնասուն կբարձրացնեին նիկոլիստները,ախքերն ու զանազան արեւմտամոլ «ինքնիշխանները»։

Ու՞ր եք ,այ թրքահպատակներ,ինչու՞ եք լռում,երբ Ալիեւից կա հստակ պահանջ փոխելու ՀՀ Սահմանադրությունը։

Ու՞ր մնաց ձեր անկախական ու ինքնիշխան բնույթը։

Նիկոլն ու Ալիեւը «թքում» են Անկախության հռչակագրի դրույթի վրա, իսկ դուք ծպտում չեք հանում։

Կամ Նիկոլը հայտարարում է,որ գործընթացներին պետք է նայել նաեւ թուրք-ադրբեջանական շահերի դիրքերից։

Բերաններդ ջուր առած լռում եք։

Մի ռուս կամ իրանցի պաշտոնյա նման բան ասեր՝ եղած-չեղածներդ կճղեիք։

Ես գիտեի դուք Նիկոլի հաճախորդն եք,բայց ոչ,դուք նիկոլիզմի հետ միասին ստանձնել եք Ալիեւի հաճախորդի գործառույթ։

Դուք բոլորդ ՀՀ անկախության գերեզմանափորերն եք ու թուրք-ադրբեջանական շահերի պաշտպաններ։

Գործը հասնելու է նրան,որ Նիկոլը հայտարարելու է, որ Թուրքիան մեզ կպաշտպանի արտաքին սպառնալիքներից։

Ու ցավը նրանում է,որ հորթի հրճվանքով հավատալու ու ծափահարելու են դրան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան