Ուղիղ եթեր
Մամուլ 3 շաբաթ առաջ - 08:39 29-09-2026

ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում 46 համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս մասնակցելու է։ Կուսակցությունն արդեն թեկնածու է առաջադրել Մարտունի համայնքում։

Այստեղ թեժ պայքար է սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ` «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՔՊ-ն եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է ՀՀԿ եւ «Ռեֆորմիստներ» կուսակցություններից, իսկ ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արամ Կարապետյանը։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված, որ միայն այս համայնքում են առաջադրվել։

«Բացի Մարտունին, էլի համայնքներ կլինեն, որ Հանրապետականն առաջադրվելու է։ Մենք ինքնանպատակ չենք առաջադրվում, մեր նպատակը մի քանի մանդատ ունենալը չէ, այլ որտեղ տեսնում ենք, որ շանսերը մեծ են, այնտեղ առաջադրվում ենք, որտեղ տեսնում ենք, որ միգուցե մեր ընդդիմադիր գործընկերների շանսերը մեծ կլինեն` կպաշտպանենք նրանց։

Իհարկե, ՏԻՄ ընտրությունները կարեւոր են, բայց այս ռեժիմի պարագայում խոսել ընտրություններով իշխանափոխության մասին՝ մի քիչ բարդ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք