Ներքին Միտք 1 ժամ առաջ - 23:15 28-09-2026

Սենց էլ պատրաստում են «խաղաղության» չէ՞. մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իբր Հայաստանը իր «պատմական հողն է». Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

Սա լուսանկար է չորս օր առաջ Ադրբեջանի տեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է» թեմայով միջոցառումից։ Այս միջոցառումը լուսաբանվել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական ծառայության կողմից։ Իրենց հրապարակած նյութից տեղեկանում ենք, որ այս ադրբեջանցի երիտասարդներին հավաքել են Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի քարոզ իրականացնելու համար։

Ըստ նյութի՝ բանախոս «պրոֆեսորները» խոսել են այն մասին, թե իբր «Արևմտյան Ադրբեջանի տարածքի աստիճանական վերածումը Հայաստանի՝ վերջին երկու դարերի ընթացքում սրված վերաբնակեցման, վարչատարածքային փոփոխությունների և էթնիկ զտումների քաղաքականության արդյունք է:

Ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանցիներին պատկանող պատմական և կրոնական հուշարձանները ոչնչացվել և վանդալիզմի են ենթարկվել հայերի կողմից․․․»։ Արվել են մեջբերումներ Ալիևի ելույթից և այս զավթողական թեմայով արված հայտարարություններից։

Սենց էլ պատրաստում են «խաղաղության» չէ՞․․․ Մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իբր իր հարևան Հայաստանը իր «պատմական հողն է»։ Սա արվում է առանց որևէ հիմքի, փաստի ու տրամաբանության։ Սա պետական զավթողական քաղաքականություն է, սպառնալիք՝ մեր ազգային անվտանգությանը, իսկ մեր պետության ղեկավարության կողմից դրա դեմը չառնելու հանցավոր անգործությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր ու մեր ապագա սերունդների համար․․․

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան