Ներքին 13 ժամ առաջ - 11:15 28-09-2026

Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է.

«Երեկ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին մենք մեծ խմբով այցելեցինք Եռաբլուրի զինվորական պանթեոն՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի ազատության համար նահատակված մեր եղբայրներին, և վերահաստատելու մեր հանձնառությունը՝ շարունակելու մեր պայքարն արդարության և մեր ժողովրդի իրավունքների վերականգնման համար։

Մեր այցելությանը զուգահեռ, Եռաբլուր էին գալիս բազմաթիվ քաղաքացիներ, հանրային գործիչներ, լրագրողներ, պանթեոնը ողողված էր խունկի բույրով և խոնարհված ծաղիկներով։

Բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը, ովքեր մեր եղբայրների կյանքը դրեցին զոհասեղանին, նրանց թիկունքում պատրաստվելով պարտության և հանձման։

Այսօր էլ նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին։ Ուստի մեր նահատակված հերոսների հիշատակը պահանջում է շարունակել պայքարը մեր երկրի ազատության և մեր ժողովրդի իրավունքների համար՝ աննահանջ և անկոտրում։ Հավերժ փառք մեր հերոսներին, Աստված զորավիգ մեր հայրենիքին ու նրա համար պայքարող ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան