Ներքին 11 ժամ առաջ - 09:01 28-09-2026

«Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից

Անգամ անվիճելի բռնապետական երկրներում բանկերը պահպանում են գոնե արտաքուստ չեզոքություն։

Այս համատեքստում ՀՀ֊ում անկախ մարմինների ոչնչացման պրոցեսը սողում է դեպի բանկեր։

Օրինակ` ինչու՞ պետք է «Ինեկոբանկ» ՓԲԸ֊ն հրաժարվեր դրանից երկու օր առաջ դատարան ներկայացրած իր իսկ հայցից։

Պատճառը թերևս վարկառուի ծագումն է` Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդի և վարչապետի աշխատակազմի պաշտոնյա։

Արազ Պապիկյանը, բացի Ինեկոբանկից, պրոբլեմներ է հարուցել նաև «Ակբա բանկ» ԲԲԸ-ի նկատմամբ, սակայն վերջինիս հաջողվել է ապահովել համապատասխան դատական ակտ` բռնագանձելու Պապիկյանի պարտքը։

Օրինապահությամբ չփայլող այս պաշտոնյան 2026 թվականի ԱԺ ընտրությումներում ՔՊ ցուցակի 101-րդն է, այս պահին զբաղեցնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը և ինքն է այլոց օրինականության կոչում։