Ներքին 2 շաբաթ առաջ - 18:06 28-09-2026

ԵԽԽՎ զեկույցում  ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր են ներկայացվել․ Գոհար Մելոյան

Հունիսի 7-ի ընտրություններին առնչվող ԵԽԽՎ զեկույցում իրավունքի խախտումների և ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր են ներկայացված․ այս մասին «Ուժեղ Հայաստան»-ի հրատապ ասուլիսում հայտարարել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նա նշել է, որ ընտրական գործընթացում հավասարության սկզբունքը խախտվել է, քանի որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդն, օրինակ, հնարավորություն չի ունեցել մասնակցելու նախընտրական գործընթացին։

«Նա, գտնվելով տնային կալանքի տակ, հնարավորություն ուներ հանդիպելու քաղաքացիների հետ, բայց բացառապես տեղաշարժի ազատության սահմանափակումն էր խոչընդոտում նրան։ Այսինքն՝ սահմանափակումը բխում էր բացառապես քաղաքական նպատակահարմարությունից և նպատակ ուներ պարոն Կարապետյանին թույլ չտալ մասնակցելու նախընտրական քարոզարշավին։

Երկրորդ՝ մենք ներկայացրել ենք քաղաքական հետապնդումների դեպքերը, և այս զեկույցում հստակ արձանագրված է դրանց անթույլատրելիությունը։ Մասնավորապես, հստակ արձանագրված են քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված իրավական գործընթացների, նրանց ձերբակալելու և ավելի ծանր պատժամիջոցներ կիրառելու դեպքերը»,- ասել է Մելոյանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ զեկույցում հստակ շարադրված են նաև հանրային և պաշտոնական ռեսուրսների շահարկման ու չարաշահման դեպքերը՝ սկսած համերգներից։ «Նշվում է, որ կոնկրետ բանկեր ֆինանսավորել են իշխող ուժի համերգները, ինչը կրկին որակվել է որպես ընտրական գործընթացի վրա ազդեցություն և ռեսուրսների չարաշահում։

Զեկույցում հստակ շարադրված են նաև բոլոր այն դեպքերը, երբ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը, պարտքերի ներումը, վարչական տուգանքների ներումը և ցածր տոկոսադրույքներով վարկային ծրագրերի ներդրումը ներկայացվել են որպես վարչական ռեսուրսների կիրառում և ընտրողների կամքի վրա ազդեցություն»,- ասել է Մելոյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով