Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:32 24-02-2023

Ադրբեջանը քամահրանքով է վերաբերվում միջազգային կառույցների կայացրած ակտերին. Գոհար Մելոյան

Հաագայի դատարանի ընդունած որոշումն առնվազն հաղթանակ էր Հայաստանի համար և թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի դիվանագիտական կորպուսի համար հետագայում օգտագործվելիք շատ կարևոր փաստաթուղթ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Ցավոք, պետք է նախադեպային հայացք նետենք․ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ խորշում է նմանատիպ որոշումների ի կատար ածումից։ Եղել են նախադեպեր, երբ մեր դիմումները բավարարվել են, միջանկյալ որոշումներ են կայացվել, սակայն Ադրբեջանի Հանրապետությունը չի կաշկանդում իրեն չկատարելու այդ պահանջները, իսկ ամենացավալին այն էր, որ դիտավորությունն այս որոշումները չկատարելու որևէ հետևանք չի ունենում։ Միջազգային կառույցները պետք է հետևողական լինեն, առնվազն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս հարցը կարող է բարձրաձայնվել, օրինակ՝ ինչ-որ ծավալով միջազգային կազմակերպությունները կարող են սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատամամբ, ինչպես մենք տեսնում ենք այլ երկրների դեպքում»,- ասաց Մելոյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցները պետք է որոշակի սանկցիոն մեխանիզմներ կիրառեին, որպեսզի տվյալ պետությունն այդքան քամահրանքով չվերաբերվեր իրնեց ակտերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող