Ներքին 2 ժամ առաջ - 14:27 27-09-2026

Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության ծառայողները, իրականացնելով հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, Երևանում բացահայտել են առանձնապես խոշոր չափի գողության դեպք։ Հայտնում է shamshyan.com-ը:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում՝ հայտնի Մյասինկյան պողոտայում գործող «Վալենսիա» ռեստորանային համալիրի և հանդիսությունների սրահից առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Երևանի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու նշված ՍՊԸ-ի տնօրեն՝ Երևանի բնակիչ 64-ամյա Աշխեն Մ․-ի հետ զրույցում վերջինը հայտնել է, որ հունիսին ինքը իրենց մոտ որպես հաշվապահ աշխատող Երևանի բնակիչ 65-ամյա Լիլյա Ա․-ին է ի պահ հանձնել իրեն պատկանող 53 մլն 500 հազար ՀՀ դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար՝ հանձնարարելով, որպեսզի հաշվապահը գումարը պահի «Վալենսիա» համալիրում գտնվող սենյակներից մեկում եղած չհրկիզվող պահարանում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված