Արտաքին 3 շաբաթ առաջ - 15:33 25-09-2026

TRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. Ալիև

Ադրբեջանի գլոբալ ռազմավարական գործընկերությունները և ոչ նավթային հատվածում օտարերկրյա ներդրումների աճը ճանապարհ են հարթում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտադրությունը, առևտուրը, էներգետիկան, թվային վերափոխումը, արհեստական բանականությունը և առաջադեմ տեխնոլոգիաները, համաշխարհային ավելացված արժեքի շղթաներում ավելի խոր ինտեգրման համար։

Ինչպես հաղորդում է Armiya.az-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Այս դրական միտումները նշվել են նաև միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից։ Fitch և Moody’s գործակալությունները բարձրացրել են Ադրբեջանի սուվերեն վարկային վարկանիշները մինչև ներդրումային մակարդակ, ընդ որում՝ հաջորդ ժամանակահատվածի կանխատեսումը համապատասխանաբար գնահատվել է որպես «կայուն» և «դրական»։ Մեր ֆինանսական կայունությունն ավելի է ամրապնդվում ռազմավարական արժութային պահուստներով, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ գերազանցել են ՀՆԱ-ի 110 տոկոսը», — նշել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ գտնվելով Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ միջանցքների խաչմերուկում՝ Ադրբեջանը դարձել է կարևոր օղակ և դարպաս Ասիայի ու Եվրոպայի միջև։

«Միջին միջանցքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովի միջոցով կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ, իսկ ձևավորվող Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաև որպես TRIPP երթուղի, էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային հանգույց և նոր հնարավորություններ կստեղծի ողջ Եվրասիայում առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար», — հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ