Արտաքին 1 տարի առաջ - 13:00 23-08-2025

Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կամրապնդի Հարավային Կովկասում տնտեսական կապերը. Էրդողան

Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումը զգալի դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա՝ ամրապնդելով Հարավային Կովկասի բոլոր երկրների համագործակցությունն ու տնտեսական կապերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղային գծի շինարարության մեկնարկի արարողության իր ուղերձում:

Նրա խոսքով՝ երկաթգիծը նոր տրանսպորտային կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, կամուրջ կդառնա Թուրքիայի, Նախիջևվանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև կմիացնի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները:

Էրդողանն ընդգծել է, որ նախագիծը կավելացնի նաև արտադրությունն ու արտահանումը Թուրքիայի արևելյան շրջաններում, կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքը, կամրապնդի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»