Շուրջ 24 ժամ է՝ Վեոլիա Ջրի մասնագետներն աշխատում են Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարի վթարված հատվածներում:
Ընկերությունից հայտնում են, որ խողովակի քայքայման հետևանքով փլուզված վերին հատվածի վերականգնման համար պատրաստել են հատուկ մետաղական պատյան։
Անհրաժեշտ հողային աշխատանքներն արդեն կատարվել են, որից հետո պատյանը զոդման եղանակով կամրացվի խողովակին և հնարավոր կլինի վերականգնել խողովակի վթարված հատվածի ամբողջականությունը։
Տեսանյութ: