Սպորտ 1 ժամ առաջ - 19:14 24-09-2026

Հայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդների հետ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Նիդեռլանդների հավաքականի հետ։

Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Նիդեռլանդների հավաքականի հետ։

Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Լյուկ վան Վելիի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։

8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։

Ամենից շատ դիտված