ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի С 2 խմբի Հայաստան – Լատվիա հանդիպումը կսպասարկեն սլովենացի մրցավարներ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Գլխավոր մրցավարը Մարտին Մատոշան է, նրա օգնականներն են Մատեյ Ժունիչն ու Ալեքսանդար Կասապովիչը։ 4-րդ պաշտոնյան Միխայել Անտիչն է։
Հայաստան – Լատվիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։