Սպորտ 1 ժամ առաջ - 20:24 23-09-2026

Հայաստանի Մ20 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 25-29-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆը։

Հոկտեմբերի 1-ին մեր թիմը կմեկնի Ուզբեկստան՝ մասնակցելու Տաշքենդում կայանալիք ընկերական մրցաշարի։

Հայաստանի Մ-20 հավաքականը Տաշքենդում կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Ուզբեկստանի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի հավաքականների դեմ։

Հոկտեմբերի 2
Ուզբեկստան — Հայաստան — 17։00

Հոկտեմբերի 4
Ռուսաստան — Հայաստան — 14։00

Հոկտեմբերի 6
Սաուդյան Արաբիա — Հայաստան — 14։00
Հավաքական են հրավիրվել հետևյալ խաղացողները․

Դարպասապահներ

Արտյոմ Դավիդով — ԲԿՄԱ
Վաչե Գաբրիելյան — «Սարդարապատ»
Սարգիս Դերձակյան — «Միկա»

Պաշտպաններ

Արթուր Միխայելյան — «Գանձասար»
Գոռ Գրիգորյան — «Նոա-2»
Գոռ Վասիլյան — «Նոա-2»
Վանիկ Սուքիասյան — «Կոսմոս»
Մարատ Բաբայան — «Նոա-2»
Կարեն Հովակիմյան — ԲԿՄԱ
Ժորա Դադամյան — «Ուրարտու»
Արման Իսայան — ԲԿՄԱ-2
Արամ Բարխուդարյան — ԲԿՄԱ-2

Կիսապաշտպաններ

Գագիկ Հովհաննիսյան — ԲԿՄԱ-2
Արման Առաքելյան — ԲԿՄԱ
Հարություն Մանուկյան — ԲԿՄԱ
Արտակ Գալստյան — ԲԿՄԱ-2
Մարտին Գալստյան — «Փյունիկ-2»
Գոռ Մանուկյան — «Ուրարտու-2»
Վահե Հովհաննիսյան — «Ուրարտու-2»
Արթուր Մանուկյան — ԲԿՄԱ
Նարեկ Ալեքսանյան — «Օլիմպիա»
Սարգիս Շահվերդյան — «Արարատ Արմենիա»
Սեդրակ Մովսիսյան — ԲԿՄԱ

Հարձակվողներ

Սուրեն Կիրակոսյան — ԲԿՄԱ
Արշակ Պետրոսյան — ԲԿՄԱ
Արամե Մինասյան — «Մուրսիա»