Ներքին 1 ժամ առաջ - 22:00 22-09-2026

Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը, փորձելով տարանջատվել տարբեր հետհեղափոխական օլիգարխներից, տհաճ հարցադրումներին հակադարձում է մոտավորապես հետևյալ կերպ` փաստ ունե՞ք։

Նախ հիշեցնենք, որ երբ ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր «Բաղրամյան 26 ճամպրուկներով կաշառք տանողների մասին»` հավանաբար նկատի չուներ այդ գործընթացի բառացի իմաստը։

Հետևաբար, կոռուպցիան, հատկապես 21֊րդ դարում ունի տարբեր դրսևորումներ, որոնցից մեկը առերևույթ հետևյալն է. ո՞ր դեպքում Երևանի քաղաքապետարանը հյուրանոցային բիզնեսով զբաղվող «Պրոյեկտ ինտեր֊ինվեստ» ՍՊԸ֊ից կգներ 55 միլիոն 364 հազար դրամի ձու։

Ինչո՞ւ պետք է Երևանի բոլոր վարչական շրջանների մանկապարտեզները, այն էլ 2022 թվականին, ձու ձեռք բերեին ոչ թե մասնագիտացված, հանրահայտ պրոֆիլային ֆիրմաներից, այլ հենց Նարեկ Նալբանդյանից։

Արդյո՞ք այս ֆինանսական ներարկումը չի վկայում Նալբանդյան-իշխանություն առանձնահատուկ կապի մասին։

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
08:19 Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են․ «Հրապարակ»