Մամուլ 2 տարի առաջ - 08:25 02-12-2023

«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ մամուլում նորից տեղեկություն էր տարածվել, որ գործարար Նարեկ Նալբանդյանը, որն, ըստ ժամանակացույցի, մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ՝ «Գոլդեն փելես» հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, չի կատարել այն, սակայն դեկտեմբերի 23-ին պատրաստվում է հյուրանոցի բացմանը։ Քանի որ դեռ սեպտեմբերի սկզբին հրապարակել էինք մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունն այն մասին, որ գումարն ամբողջությամբ վճարված է, ուստի «Փաստը» կապ հաստատեց Նարեկ Նալբանդյանի հետ՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ է կատարվում, վճարվե՞լ է պարտքը, թե՞ ոչ:

«Փաստի» հետ զրույցում գործարարը վրդովված պատասխանեց. «Ամոթ է, որ խեղաթյուրում են փաստերը և փորձում մարդու հեղինակության հետ խաղալ։ Վաղուց հայտնի է, որ «Գոլդեն փելեսի» գումարը ես ամբողջությամբ վճարել եմ, այդ ընթացքում հսկայական ներդրումներ եմ արել, հյուրանոցային համալիրը շուտով մեր երկրի այցեքարտերից է դառնալու։

Տասնյակից ավելի գործարաններ եմ կառուցել, բիզնեսներ հիմնել, աշխատատեղեր ստեղծել՝ ամբողջը սեփական քրտինքով, քարը քարին դնելով, ինչը ուրախացնելու փոխարեն որոշ մարդկանց դրդում է անիմաստ ցեխ շպրտել»։ Հարցին` ձեզ անվանում են նորահայտ օլիգարխ, ի՞նչն է պատճառը, որ հյուրանոցի վճարումը որոշեցիք մաս -մաս կատարել, գործարարը պատասխանեց. «Եթե օլիգարխ լինեի կամ իմ դեմ պատվերներ տվողների նման թալանով հարստացած լինեի, գուցե հյուրանոցը փակովի ձեռք բերելու կարիք չլիներ։

Տասնյակ գործարաններ ու բիզնեսներ եմ հիմնել՝ սեփական աշխատանքով, վարկային միջոցներով, այս դեպքում՝ փակովի տարբերակով, կարևորը՝ բոլորը ժամանակի ընթացքում դարձել են կայացած բրենդներ, որակի չափանիշներ։ Որ ալան- թալանով զբաղված լինեի, գուցե ստիպված չէի լինի բիզնեսներ զարգացնելու համար վարկեր վերցնել, բայց սեփական քրտինքով վաստակող մարդկանց համար դա չափազանց օրինաչափ երևույթ է»,-նշեց Նալբանդյանը՝ հավելելով, որ ներկայում ներդրումային փաթեթների քննարկման մեջ են. «Նախատեսում ենք տասնապատիկ ավելին կառուցել, քան մինչ այժմ արել ենք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան