Մամուլ 4 շաբաթ առաջ - 07:08 24-09-2026

Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել, որ իրենց աշխատասենյակներում կարող է ներքին ու արտաքին դիտարկում իրականացվել, իսկ դատարանների շենքերի հարակից տարածքները՝ տեսանկարահանվել։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ որոշ դատավորներ միմյանց հետ զգայուն հարցեր քննարկելիս անձնական հեռախոսները թողնում են աշխատասենյակում, հեռանում դատարանի տարածքից և միայն դրանից հետո զրուցում։ Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորներից ոմանք դատարանի շենքում սահմանափակել են անգամ մտերիմների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցությունները՝ մտավախություն ունենալով, որ դրանք էլ կարող են գաղտնալսվել։

Փաստացի դատական համակարգում այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ դատավորներն արդեն զգուշանում են ոչ միայն հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այլև միմյանց հետ մասնավոր զրույցներից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով