Ներքին 41 րոպե առաջ - 13:46 23-09-2026

Իրանի դեսպան․ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն

Իրատեսորեն դատելով՝ եթե մենք իսկապես ձգտում ենք տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հասնել, ապա մեզ անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Սա խիստ կարևոր է։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների վերափոխումը փոփոխվող ռազմավարական միջավայրում» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա կարևորեց տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռության ձևավորումը։ «Խաղաղության մասին խոսույթը լավ ու օգտակար է, բայց միայն հռետորաբանությամբ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ու պահպանել»,- նշեց դիվանագետը։ Նա հստակեցրեց, որ Իրանը տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռության է ձգտում, ինչն էլ երկարաժամկետ խաղաղության միակ իրական երաշխիքն է։ Ըստ նրա՝ առանց այդ հավասարակշռության իրավիճակը կմնա փխրուն՝ անկախ կողմերի բարի մտադրություններից, քանի որ զուտ ցանկությունը բավարար չէ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։

«Ստատուս քվոն կամ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն էլ հենց պետք է դառնա խաղաղության հիմքը, և որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է. սա Իրանի հիմնարար դիրքորոշումն է։ Տարածքային և աշխարհաքաղաքական առումով ստատուս քվոն անպայման պետք է պահպանվի»,- շեշտեց Շիրղոլամին։

Նրա գնահատմամբ՝ կայունության, զարգացման ու ամուր խաղաղության ապահովման հարցում շատ ավելի կենսունակ և արդյունավետ են ներտարածաշրջանային մեխանիզմներն ու փոխգործակցության ձևաչափերը։

Դեսպանը նշեց, որ արտատարածաշրջանային տերությունների շահերը հասկանալի են, սակայն զգուշացրեց՝ եթե փորձեն տարածաշրջանը վերածել ապակառուցողական մրցակցության կամ հակամարտության թատերաբեմի, դրանից ոչ ոք չի շահի։ «Հեռանկարում դա ծանր հետևանքների կհանգեցնի՝ խարխլելով այս տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը»,- ընդգծեց դեսպանը։

Միաժամանակ, Խալիլ Շիրղոլամին աջակցություն հայտնեց ենթակառուցվածքների փոխկապակցման գաղափարին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Դիվանագետը նկատեց, որ այդ խաչմերուկն ընդգրկում է տարբեր ուղղություններ՝ արևելք-արևմուտք, արևմուտք-արևելք, հյուսիս-հարավ ու հարավ-հյուսիս։ «Եթե տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագրեր կան, ապա պետք է օգտագործել ու կյանքի կոչել ողջ առկա ներուժը։ Եթե TRIPP նախագիծը բավարարի որոշակի նախապայմանների, ապա այն կնպաստի տարածաշրջանի զարգացմանն ու խաղաղությանը։

Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ Հայաստանը նաև այլ հնարավորություններ ունի՝ Պարսից ծոցը, Հնդկական օվկիանոսը և այլ տարածաշրջաններ կապող օղակ դառնալու համար։ Այդ ներուժը ևս պետք է գործի դնել»,- եզրափակեց Իրանի դեսպանը։

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
20:51 Նոր էլեկտրոնային մատյանը կրկին կաթվածահար է արել դպրոցների աշխատանքը
18:38 Վրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել
16:00 Փաշինյանը մեդալի արժանի չէ՞. ինչի համար են մեդալ ստանում Սեպտեմբերի 21-ին
23:18 Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը
23:39 Սյունիքն Իրանի համար այլևս սեփական աշխարհաքաղաքական անվտանգության կարմիր գիծ է. Այվազյան

Ձեզ գուցե հետաքրքրի