Ներքին 1 ամիս առաջ - 13:17 23-09-2026

Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար

Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանը:

«Արհեստական բանականությունը հասարակության յուրաքանչյուր անդամի և կազմակերպությունների ներուժը բազմապատկող գործիքաշար է։ Հայաստանը ունի ամուր դիրքեր, ամեն դեպքում ունի գրավչություն, ունի հիմք, թե ինչից խոսել և ինչպես խոսել պոտենցիալ ներդրողների և էկոհամակարգի այլ մասնակիցների հետ։ Ինչ վերաբերում է մեր մրցակցային առավելություններին, ապա մրցակցությունը միշտ մրցավազք է, և հիմա թե էներգետիկայի, թե պոտենցիալի, և թե արդեն իսկ գոյություն ունեցող կազմակերպությունների մասով՝ մենք ունենք առավելություն, և մասնավորապես մեր գերատեսչությունը ջանքեր չի խնայել, որպեսզի այդ մրցավազքը պահենք:

Ինչպես ես, այնպես էլ մեր նախարարության յուրաքանչյուր անդամ մոտիվացված է այնպես անել, որ Հայաստանը լինի և շարունակի մնալ մրցակցային՝ իր առավելություններով հանդերձ։ Ցանկացած բարդ տեխնոլոգիայում անհնար է կայացնել և առաջխաղացում ունենալ առանց սերտ ինտեգրման: Հայաստանը այստեղ բացառություն չէ, այնպես որ էկոհամակարգի կառուցման ոլորտում ու բնագավառում մենք ներգրավելու ենք արտասահմանյան գործընկերների:

Կառավարությունը ծրագիր ունի միգրանտների խրախուսման, բայց ամեն ինչ արվում է մեկ նպատակով, որպեսզի ստեղծված ավելացված արժեքը ձևավորվի և մնա Հայաստանում, դա անշուշտ նշանակում է, որ ժամանակի ընթացքում մենք կաշխատենք և կցանկանանք տեսնել և մասնագիտական, և գիտական ներուժի աճ Հայաստանում»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
21:15 ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները
22:00 Խորագիր. Լակմուսի խարտիան, մեր Նավալնին, խցանված Երևան, քաղաքական բանան, անիմանալի ակցիաներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս