Ներքին 2 ժամ առաջ - 18:38 22-09-2026

Վրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել

Սեպտեմբերի 10-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Դիտակ բնակավայրում գործող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, ու համայնքային ոստիկանները նաև կանխել են վիճաբանության մասնակիցների միջև ծեծկռտուքի հետագա զարգացումը, որը հնարավոր է ավելի վատ հետևանքներ ունենար, քանի որ մասնակիցներից մի քանիսը եղել են ոչ սթափ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված