Էրդողանը ՄԱԿ–ի վեհաժողովում հայտարարել է, թե Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում», — ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Բացի այդ, Էրդողանը նաև հույս է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման» վերաբերյալ։