Ներքին 1 տարի առաջ - 19:01 04-04-2025

Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Այսօր հատուկ հրավերով Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից:

Դեսպանը մասնակցեց ամեն տարի կազմակերպվող՝ Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությանը նվիրված միջոցառմանը, որը մշակութային լինելուց զատ նաև լեզվիմացության յուրատեսակ ստուգատես է դպրոցականների համար։ Դպրոցում պարսկերենը դասավանդվում է որպես երրորդ օտար լեզու, այն սովորում են 5-8-րդ դասարանների աշակերտները։

Դեսպանին դիմավորեցին և միջոցառմանը մասնակից դարձան Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, դպրոցի տնօրենությունը, աշակերտներ։

Դպրոցականները հանդես եկան Հայաստանի և Իրանի մշակույթի, սովորույթների և ազգային տոների մասին պարսկերեն ելույթներով՝ շեշտադրելով երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները։
Միջոցառումն ամփոփող շնորհակալական խոսքում Մեհդի Սոբհանին նշեց, որ ուրախ է տեսնել, թե որքան լավ են տիրապետում հայ աշակերտները պարսկերենին և որքան իրազեկ են Իրանի մշակույթին։ Դեսպանն ընդգծեց, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկերներ են, և Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթում է լավագույնը։

Մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ ամեն տարի դպրոց այցելելու, պարսկերեն ուսումնասիրող աշակերտներին մոտիվացնելու, հայ-իրանական բարեկամական կապերն ամրապնդելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»