Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 18:20 22-09-2026

Փաշինյանի վերընտրվելու պատասխանատուն «Ուժեղ Հայաստանն» է, որը չգնաց համախմբման

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե
«Այն ուժերը, որոնք խորհրդարան չանցան, պետք է իրենց պատասխանատվությունն ընդունեն այս իրավիճակի համար, որովհետև իրենց բազմաթիվ անգամներ զգուշացրել էինք, որ չեք անցնելու, ձեր ձայները Փաշինյանին են գնալու»։

Այն, որ բազմաթիվ ուժեր չպետք է մասնակցեին ընտրություններին՝ իրենց իսկ շահերից ելնելով, դա լրիվ այլ հարց է։ Բայց, եթե խոսում ենք պատասխանատվության մասին, այն էլ՝ Փաշինյանի վերընտրվելու վերաբերյալ պատասխանատվության, ապա դրա առաջնային պատասխանատուն հենց այն ուժն է, որը պետք է այնպիսի համախմբում ապահովեր իր շուրջը, որից հետո միայն կարելի կլիներ քննդատել այլ ուժերի առանձին մասնակցությունը։

Տվյալ դեպքում «Ուժեղ Հայաստան»-ը ոչ միայն չգնաց նման համախմբման, այլև իր ապաքաղաքական ու պոպուլիստական գործողություններով ու հայտարարություններով վանեց իր պոտենցիալ ընտրողներին և արդյունքում ստացավ այն, ինչ ստացավ․ ամուլ խմբակցություն։

Ու հիմա փորձ է արվում այդ պատասխանատվությունը բարդել խորհրդարան չանցած ուժերի վրա։

Քաղաքական ուժերի համախմբումը կամ դաշինքը չի լուծում և չէր լուծելու այդ դաշինքի մեջ եղած ուժերի ունեցած ռեյտինգների հանրագումարի հարցը, այլ լուծելու էր պայքարին համաժողովրդական տրամադրություններ հաղորդելու ու անհաղորդ զանգվածներին ներգրավելու հարցերը։

Ուժերից մեկը, որը, ըստ էության, անցել էր խորհրդարան և դուրս շպրտվեց ՔՊ-ի քմահաճույքի պատճառով, դուք՝ ռեյտինգ ունեցող ընդդիմադիրներդ, նույնիսկ ի զորու չեղաք, կամ չցանկացաք նման զարգացումները կանխել, ու հիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում