Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:07 06-06-2022

Իշխան Սաղաթելյանին հուշեք՝ Նիկոլը Սարյանում գինի էր խմում, ինչո՞ւ չգնաց ետևից

Հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստի տապալումից հետո տեղի ունեցած բախումներից հետո ընդդիմությունը «ընդմիջման» գնաց։ Հանրահավաք հրավիրեցին հունիսի 4-ին եւ հայտարարեցին՝ հունիսի 5-ին որեւէ ակցիա նախատեսված չէ, ընդդիմադիր գործիչների համար աշխատանքային օր է լինելու, պատրաստվելու են հաջորդ շաբաթվան, կլինեն տարբեր թեմաներով քննարկումներ։ «Մենք ևս օրվա տարբեր ժամերին լինելու ենք այս հրապարակում և պլանավորելու ենք մեր ծրագրերը։ Հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու տարբեր պատվիրակություններ, և պետք է հստակեցնենք մեր անելիքները»,- դեռեւս հունիսի 4-ին հայտարարել էր ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Ինչեւէ, հուսանք անելիքները արդեն հստակեցվել են եւ առաջիկա օրերին ընդդիմությունը վերջապես կբացահայտի իր գործողությունների ծրագիրը, թե երբ եւ ինչպես է հասնելու Փաշինյանի հրաժարականին, կարծես «դավաճա՛ն, գնա՛» վանկարկումներից վարչապետը չի ազդվում եւ չի հեռանում։ Իսկ ավելի վաղ ՀՅԴ անդամը ասել էր․ «Նիկո՛լ, ուր գնաս, գալու ենք քո հետևից, օր ու արև չենք տալու, մինչև հեռացնենք»։ Հիմա Իշխան Սաղաթելյանին պետք է հուշել, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Սարյան փողոցում գինու փառատոնին էր մասնակցում՝ գոհ, երջանիկ, մարդկանց հետ շփվում։ Ի դեպ, սա կարելի էր ենթադրել եւ կանխատեսել, հետեւաբար՝ առնվազն տարակուսելի է, թե ինչու ընդդիմությունը կիրակի օրը որոշեց «հանգստանալ», չանհանգստացնել նաեւ Սարյանում գինի կոնծողներին։ Կամ որպես «բարեկիրթ» մարդիկ, ինչպես հայտարարում էին ընդդիմադիրները եւ ժամ, տեղ պահանջում Փաշինյանից հայտնել, կարող էին անձամբ մի քանի պատգամավորով գնալ Սարյան պուրակ։ Նրանք, ի տարբերություն շարքային քաղաքացիների, անձեռնմխելի են, հետեւաբար՝ Սարյան փողոցում ոստիկանությունը նրանց հանդեպ ո՛չ հատուկ միջոցներ կկիրառեր, ո՛չ էլ կձերբակալեր։

Ինչո՞ւ ոչ, կարելի էր պայքարի առաջնորդներով գնալ Սարյան փողոց եւ «տղամարդկային» զրույց ունենալ Փաշինյանի հետ, դա ավելի «անշառ» եւ նվազագույն կորուստներով ակցիա կլիներ, քան նորից եւ կրկին մարդկանց հանել փողոց՝ ոստիկանական բիրտ ուժի դեմ՝ բռնության, քրեական հետապնդումների թիրախ դարձնելով։

Ձենով Օհան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում