Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 18:46 21-09-2026

Հայկական պետականության այսօրվա վիճակը` հորմոնիայի, տրամաբանության, վեհության բացակայություն. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը
-----
Նախ պարզաբանումներ հանճարեղներից։
Պլատոն․ «Երաժշտության մեջ տեղի ունեցող փոփոխությունները երբեք չեն լինում առանց պետության կարևորագույն օրենքների փոփոխության»։

Արիստոտել․ «Երաժշտությունն ունի հոգու բնավորությունը ձևավորելու ուժ»։
Կոնֆուցիոս․ «Եթե ուզում ես իմանալ, թե ինչպես է կառավարվում երկիրը և ինչպիսին են նրա բարքերը, ունկնդրիր նրա երաժշտությանը»։

Շոպենհաուեր․ «Երաժշտությունը պարզապես արվեստ չէ․ այն արտահայտում է աշխարհի ներքին էությունը»։

Հիմա զոռնայի մասին

«Զուռնա» անվան պատմությունը սովորաբար կապվում է պարսկերեն surnāy (سُرْنای) ձևի հետ։ Թուրքական zurna ձևը այս անվան պատմականորեն ձևավորված տարբերակներից է։

surnay / surnāy — Իրանում և Կենտրոնական Ասիայի որոշ շրջաններում,
zurna — Անատոլիայում, Կովկասում և Բալկաններում,
surma / surnā — տարբեր թյուրքական և սլավոնական տարածքներում,
zamr — արաբական աշխարհում,
shehnai — Հնդկաստանում։

Հենց Օսմանյան կայսրության շրջանում զուռնան ստացավ շատ լայն տարածում։
Զուռնան դարձավ mehter — օսմանյան ռազմական երաժշտության կարևորագույն գործիքներից մեկը։

Զուռնան դարձել էր Օսմանյան կայսրության ռազմական և հանդիսավոր մշակույթի մաս։

Ինչու եմ ատում
Զուռնան հորմոնիա չունի, վեհության չի տրամադրում, խորքային կենտրոնացում չի պահանջում։

Դա ապակենտրոնացնում է, ապատրամաբանական լարերի վրա է խաղում, եթե կարճ` դա քոչվորների ռազմական գործիքն է, որը անջատում է մտածողությունը, միացնում` բնազդները։

Կոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոկում է Հայկական պետականության այսօրվա վիճակը` հորմոնիայի, տրամաբանության, վեհության բացակայությունը, որի խորհրդանիշն է զուռնան, որպես տոնական հավաքների գործիք։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է