Ներքին 3 տարի առաջ - 20:33 19-04-2023

Տարբերություն չկա․ պաշտոնյայի բացակայություն, թե պաշտոնյայի անգործություն․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի ավագանին մինչև ապրիլի 25-ը իր կազմից պետք է ընտրի քաղաքապետ, հակառակ պարագայում, պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Ակնհայտ է, սակայն, որ գործող իշխանությունը նախատեսում է ևս մի քանի ամիս կառավարել Երևանը՝ առանց քաղաքապետ, ինչպես հաճախ լինում է բազմաթիվ ոլորտներում։

Միևնույն է, տարբերություն չկա․ պաշտոնյայի բացակայություն, թե պաշտոնյայի անգործություն։

«Ժողովրդավարության բաստիոնի ջատագովների» կողմից ժողովրդավարության և օրենքների ոտնահարումը դարձել է սովորական երևույթ, երբ օրենքները մեկնաբանվում և փոփոխվում են հանուն իշխանության պահպանման։

Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, քանի որ համոզվել է, որ օրինական եղանակով պարզապես անհնարին է վերարտադրվել ու փորձում է ժամանակ շահել և երկարաձգել իր իշխանությունը մեր մայրաքաղաքում։

Բայց մենք թույլ չենք տալու խլել Երևանի կառավարումը երևանցուց և ուզուռպացնել իշխանությունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող