Մամուլ 4 շաբաթ առաջ - 08:38 19-09-2026

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը մոտ 150 դիվանագետների ուղեկցել էր Լեռնային Ղարաբաղ, հայտարարել, թե Գանձասարն ու Դադիվանքն աղվանական եկեղեցիներ են, ինչը մեծ վրդովմունք առաջացրեց մեզանում։

Մեր տեղեկություններով, վերջին օրերին Հաջիեւին արձագանքելու վերաբերյալ քննարկումներ են ընթացել նաեւ Արցախի խորհրդարանականների շրջանում, սակայն ընդհանուր համաձայնության չեն եկել, եւ որեւէ հայտարարություն չի կազմվել։ Մեր աղբյուրներն ասում են, որ 5-6 արցախցի է պնդել, որ հարկավոր է արձագանքել` առանց Նիկոլ Փաշինյանից ու իր իշխանության ռեպրեսիաներից վախենալու, մյուսները զգուշավոր են դարձել եւ չեն ուզում սրել հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ։ Հատկապես որ նրանք` ԱԱԾ-ի միջոցով, ըստ որոշ լուրերի, ուժեղ վերահսկողություն են սահմանել նրանց բոլորի նկատմամբ եւ տարբեր բանագնացների միջոցով փորձում են զսպել, սահմանափակել նրանց գործողությունները»։

Մանրամասները՝ թերթի այսրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում