Մամուլ 4 շաբաթ առաջ - 08:27 18-09-2026

Էդուարդ Թոփչյանը եւ կինը` իրավապահների ուշադրության կենտրոնում․ «Հրապարակ»

<Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ նրա կինը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։

Թոփչյանի կինը՝ ջութակահար Ա. Ն․-ն, մոտ 3 շաբաթ առաջ հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին: Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։

Կինը պատմել է, որ 2024 թվականին ամուսինն իրեն պարբերաբար ծեծի է ենթարկել։ Սակայն ամուսինը որեւէ կարգավիճակ չունի, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ 24-ին կիրառված բռնությունների դեպքը չի հաստատվել։

Թերթին պատմեցին, որ դիրիժորը հակընդդեմ հաղորդում է ներկայացրել կնոջ դեմ՝ պնդելով, որ ինքն է ֆիզիկական բռնության ենթարկվել կնոջ կողմից։ ՔԿ-ից մեր գրավոր հարցմանը պատասխանել են․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ա. Նիկողոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ ՔԿ-ի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրօր․-ի 196.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քրեական վարույթը կարճվել է։

Միաժամանակ, հայտնում ենք, որ Էդուարդ Թոփչյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրօր․-ի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան