Մամուլ 1 ամիս առաջ - 08:47 17-09-2026

Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման արդյունքում ոչ միայն նրա բիզնես կայսրությունն է տուժել, մարդիկ են անգործ մնացել, անգամ կենդանիներն են առգրավվել, այլ հատկապես հայկական սպորտն է հայտնվել վատ վիճակում:

Թեպետ ԿԳՄՍ նախարարությունը պետք է սպորտի հարցերով զբաղվեր, սակայն սպորտային գործիչները անելանելի վիճակում են հայտնվել: Օրինակ, Սամբոյի ֆեդրացիան արդեն մարզիկներից գումար է պահանջել` 600 հազար դրամ, որ նրանց ուղարկի Աշխարհի առաջնությանը մասնակցելու: Ֆեդերացիայի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ պետությունն այս տարի չի ֆինանսավորել իրենց, և իրենք ստիպված են մարզիկներից գումար ուզել, քանի որ նախկին հովանավորներն այլեւս չեն օգնում:

Մեր տեղեկություններով, Սամբոյիր ֆեդերացիայի հիմնական ծախսերը հոգացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիմա նա կալանավորվել է եւ հայկական սամբոն հայտնվել է փակուղու մեջ, իսկ պետական միջոցները միայն ՔՊ-ականներին բարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ տալու համար են, այլ ոչ թե սամբոյի աշխարհի առաջնության մեկնելու համար ծախսերը հոգալու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան