Ներքին 1 ամիս առաջ - 13:22 11-09-2026

Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են. Ալեն Սիմոնյան

Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին հարց էին ուղղել, թե առաջիկայում պատրաստվո՞ւմ է արդյոք գնալ Ադրբեջան։ Նա պատասխանել էր, որ ժամանակին նման հանդիպում նախատեսվել է, երբ անվտանգության խորհրդի քարտուղարը Արմեն Գրիգորյանն էր։ Նա նշել էր, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` Դիլիջան այցի ֆոնին չի բացառվում, որ ինքն էլ կայցելի Ադրբեջան, սակայն հստակ ժամկետներ չէր նշել։ Ավելի ուշ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ուղերձ էր հղել Ալեն Սիմոնյանին՝ նշելով, որ պատրաստ է նրա հետ մեկնել Բաքու։

«Բաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են։ Բաքու այցելելու մասին երբևիցե խոսակցություն չի եղել, և այս պահին չի էլ նախատեսվում»,–ասաց Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ ինքն ասել է, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացող անձը կայցելի Ադրբեջան, բայց ոչ Բաքու։

«Տրամաբանությունը հուշում է նաև, որ այցն ինչ–որ այլ քաղաք է լինելու, որովհետև Հաջիևին մենք ընդունել ենք այլ քաղաքում, ոչ թե մայրաքաղաքում»,–ասաց Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան