Ներքին 5 տարի առաջ - 13:37 29-05-2021

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հերքել է իր հրաժարականի մասին շրջանառվող խոսակցությունները. Հրապարակ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հերքել է իր հրաժարականի մասին շրջանառվող խոսակցությունները։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

Այսօր առավոտից լուրեր են տարածվում, թե ԱԱԾ տնօրենն ազատման դիմում է գրել:

Hraparak.am-ը կապ է հաստատել ԱԱԾ տնօրենի հետ` ճշտելու, թե ճի՞շտ են արդյոք նրա ազատման վերաբերյալ լուրերը:

«Չկա նման բան»,-ասել է նա:

-Այսինքն` ազատման դիմում չե՞ք գրել:

-Ոչ, ոչ:

-Իսկ պատրաստվո՞ւմ եք դիմում գրել:

-Էս պահին նման մտադրություն չունեմ:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն էլ այսօր գրել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն է առաջիկայում աշխատանքից ազատման դիմում գրելու:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկությունները և աշխատանքից ազատման դիմումները կշարունակվեն: Դա հատկապես համատարած է լինելու ԱԳՆ-ում, ՊՆ-ում և ԱԱԾ-ում։

Հավելենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարակաը:

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան