Ներքին Միտք 1 ամիս առաջ - 20:39 07-09-2026

Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է»։ Վաղը մեկնարկում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի քրեական գործիով դատավարությունը։

«Մայր Հայաստանն» այսօր ցույց էր կազմակերպել ԲԴԽ-ի առջև՝ պահանջելով, որ մեկնարկելիք դատավարությունը լինի բաց։ <Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է>, հայտարարում էին ակցիայի։ մասնակիցները

Ահա նրանց 3 պահանջները․

1.Որևիցե պարագայում դատավարությունը չանցկացնել փակ ռեժիմով։ Եթե պետական գաղտնիքի դրվագ կա, այդ հատվածը կարելի է անել փակ, բայց բուն դատավարությունը պետք է լինի բաց, հրապարակային և հանրության համար հասանելի։ Նախաքննության ընթացքում քաղաքական իշխանության կողմից ներկայացված մեղադրանքներն արդեն իսկ փլվել են։

2․Ապահովել դատավարության մասնակիցների իրավունքների և անմեղության կանխավարկածի լիարժեք պահպանումը։

3․Կալանքը չվերածել պատժի միջոցի․ այն պետք է կիրառվի բացառապես օրենքով սահմանված հիմքերի և նպատակների շրջանակում՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով