Ավելին 1 ամիս առաջ - 18:38 07-09-2026

Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Սիրուշոն, ով հանդիսացել է «Coca-Cola Fest 2026»-ի գլխավոր հյուրը, սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է համերգային ելույթին և կիսվել հանդիսատեսից ստացած տպավորություններով։

Արտիստը նշել է, որ իր համար առաջնայինը ոչ թե բուն կատարումն էր, այլ այն անհավանական էներգիան ու փոխադարձ սերը, որը ստացել է երկրպագուներից։

«Չգիտեմ ոնց եմ երգել ու էական էլ չի: Ավելի էական էր այն հսկայական ու անհավանական էներգիան, որ գալիս էր ձեզնից: Փոխադարձ սիրո խոստովանություն էր իմ ու հանդիսատեսի միջև, որը պարզապես վայելել եմ: Ոչ մեկ չի տեսնում ներսում ինչով եմ անցնում ու ինչպես եմ ինձ հավաքում, որ ելույթի պատրաստվեմ, բայց երևի զգում եք, այն տպավորությունն էր, որ հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ։ Սա է լավագույն գնահատականը»,— գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ «Coca-Cola Fest»-ն այս տարվա ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկն էր, որի շրջանակում Սիրուշոյի ելույթն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բուռն ծափահարություններին։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին