Մամուլ 1 ամիս առաջ - 08:48 05-09-2026

Ինչու է աշխատանքից ազատվել փոխնախարար Արաքսիա Սվաջյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս այս տարվա հուլիսին «Ազատությունը» նկարահանել էր Ծաղկաձորի՝ պետական միջոցներով ֆինանսավորվող «Աղբյուր» ճամբարի անմխիթար պայմանները, որտեղ իբր վարչապետի հովանու ներքո իրենց ամառային «հանգիստն» էին անցկացնում սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաներ՝ նպաստառու կամ զոհված զինծառայողների ընտանիքներից: Խարխուլ տնակներից ամեն մեկում մոտ 10 երեխա էր քնում, խորհրդային հին մահճակալներին:

Սանհանգույց կոչվող հատվածում տաք ջուր, հիգիենայի որևէ պարագա չկար։ Այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրային տիրույթում, և ԿԳՄՍՆ-ին ուղղված ամոթանք, լուտանքներ հնչեցին։

Երկու ծառայողական վարույթ սկսվեց, մեկը՝ ԿԳՄՍՆ-ում, մյուսը՝ կառավարությունում, որ պարզեն, թե ով է այդ անտերության մեղավորը: Սակայն նախարար Ժաննա Անդրեասյանն արագությամբ այդ իրավիճակի համար քավության նոխազ է հռչակել նախարարության հանրակրթական բաժնի գլխավոր մասնագետներից մեկին և ազատել աշխատանքից, ինչը նախարարության ներսում բուռն քննարկումների առիթ է դարձել:

Բայց կրքերը չեն հանդարտվել, և ԿԳՄՍՆ-ում կարծում են, որ հանրակրթության գծով փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ազատումն էլ կապ ունի ճամբարի թեմայի հետ, որը գտնվել է Սվաջյանի կուրացիայի ներքո»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել