Մամուլ 1 ամիս առաջ - 09:12 05-09-2026

Ինչո՞ւ է ծագել 102-րդ ռազմաբազայի հարցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին վերստին առաջին պլան եկավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը: Բիշքեկում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանի հետ հանդիպման համատեքստում նաև այդ ռազմաբազայի հետ կապված հարց տրվեց ՌԴ նախագահին, նա մասնավորապես ասաց. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»:

Դրանից հետո կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում նույն թեմայով ու արդեն նաև Վ. Պուտինի ասածի հետ կապված հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»:

Փաշինյանի վերջին հայտարարությունը ևս բավականին ուշագրավ է: Տեսեք, նա այնպես է իր ասելիքը ձևակերպում, որ այս խնդրահարույց թեման հերթական անգամ փորձում է գցել Ռուսաստանի «գրպանը»: Ասում է, դե, «մենք այս հարցը չենք բարձրացնում», բայց եթե ռուսները ուզում են դուրս գան, թող գնան, դեմ չենք:

Բայց ինչո՞ւ է ծագել 102-րդ ռազմաբազայի հարցը: Սա արդեն հռետորական հարցադրում է թվում, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման այն գիծը, որը վարում է Փաշինյանի իշխանությունը, անխուսափելիորեն հասնելու էր նաև այդ կետին: Այդ ամենն, ըստ էության, շարունակությունն է Փաշինյանի իշխանության արտաքին «գարանտների», արտաքին դերակատարների առաջ ստանձնած հանձնարարականները, եթե կուզեք՝ պատվերները կատարելու ընթացքի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել