«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 25-ին Իջևան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն: Մենք գրել էինք, որ գործող ՔՊ-ական քաղաքապետ Արթուր Ճաղարյանը հինգ տարի շարունակ ոչինչ չի արել, իսկ այժմ, թևքերը քշտած, գործի է անցել․ շենքեր է վերանորոգում, վերելակներ փոխում և այլն:
Սա արդեն ՔՊ-ական ձեռագիր է՝ մարդկանց կարճ հիշողության վրա հույս դնելով, ընտրություններից առաջ մի քանի ամիս պետական միջոցներից «ընտրակաշառք» բաժանել՝ խաբել ընտրողին ու նրա քվեները ստանալ:
Մեզ պատմեցին, որ քաղաքապետ Ճաղարյանը որոշել է նաև Իջևանի արտաքին տեսքը կարգի բերել․ քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգել է առգրավել փողոցում պտուղ-բանջարեղեն վաճառողների ապրանքը, իբր դա ապօրինի է, հակասանիտարական և այլն: Մեզ պատմեցին, որ բավականին շատ ապրանք են առգրավել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։