Ներքին 14 րոպե առաջ - 10:25 04-09-2026

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Դիլոյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շահումյան փողոց 125/6):

Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: