Ներքին Խոսք Միտք 41 րոպե առաջ - 22:50 24-10-2026

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է՝ իշխանությունը մանիպուլյացիայի է դիմում, հանրությանը կերակում է եվրոպական ապագայի մասին հեքիաթներով, բայց անգամ ամենապրիմիտիվ քայլերը չի անում՝ իրական ինտեգրման ուղղությամբ, և մեծ հարց է, թե ընդհանրապես կանի՞, թե՞ ոչ։ Նա անգամ չի դիմել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանա։

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ շատ պարզ պատճառով, և սա է, որ մեզանից թաքցնում են․ ԵՄ օրենքներով, կանոններով, կարգավորումներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ։

Այսինքն, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, չի կարող հավակնել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի։

Սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է դիմել անդամության համար, սակայն վստահ եմ, որ շատ երկար ժամանակ դեռ չի դիմելու, եթե իհարկե, երբևէ դիմի, որովհետև դիմելու պահին կառաջանա խնդիր»,- նշել է Արմեն Աշոտյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի