Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց տվեց Նիկոլ Փաշինյանին՝ կապված Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու հետ:
«Ասում եք՝ խայտառակ տեսարան՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված»,- արձագանքել է Փաշինյանը՝ նշելով, որ զարմանում է մարդկանց վերաբերմունքից:
«Ես ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի բոլոր անդամներին, սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք է տանեն։ Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված՝ պատասխանատվությունից խուսափել»,- նշել է նա։
Տեսանյութ: