Ներքին 50 րոպե առաջ - 19:54 02-09-2026

Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը կոչել իր պատվին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց» (Trump Strait)՝ հայտարարելով, որ այժմ, երբ այդ շրջանը գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ, կարելի է դրան նոր անվանում տալ։

«Այժմ, երբ մենք վերահսկողություն ենք սահմանել, մի՞թե չպետք է Հորմուզի նեղուցի անվանումը փոխենք «Թրամփի նեղուցի» (Trump Strait): Ինչպես հենց ինքը՝ Ամերիկան, այն ավելի «թեժ» կլինի, քան երբևէ», - Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ավարտել է գրառումը հետևյալ խոսքերով․ «Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը բազմիցս հրապարակել էր Հորմուզի նեղուցի քարտեզները՝ այն անվանելով «ԱՄՆ տարածք»։